ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Սելավն ու Սևանը

Սելավն ու Սևանը
24.07.2012 | 03:39

Մի քանի շաբաթ առաջ կառավարությունը հաստատեց Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու որոշումը, որը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց։ Բնապահպանները համոզված են, որ Սևանից ջուր վերցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ ձմեռը ձնառատ էր, և վերջին երկու շաբաթվա սելավները բավարար են ջրամբարները լցնելու համար։ Սակայն գիտնականներն այս պնդմանը համաձայն չեն, նշելով, որ սելավների էֆեկտը զգալի կլիներ ձնհալի ժամանակ, որի արդյունքում ջրերը ուղղորդված կլցվեին ջրամբարները, մինչդեռ ձնհալի ժամանակ տեղումներ գրեթե չկային, ինչն էլ նպաստեց որ ձնհալը նպատակին չծառայեց` հողի միջով դուրս եկավ և լցվեց տարբեր աղբյուրներ։ Ի վերջո, վերջին մի քանի շաբաթում տեղացած սելավները լցրել են ջրամբարներն այն քանակությամբ, որ Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու անհրաժեշտություն կլինի։
«Ընդհանուր սելավների քանակը մեծ չի եղել։ Մեր ճգնաժամային կառավարման կենտրոնում հավաքագրվում է ամբողջ տեղեկատվությունը, և այդպիսով տեսնում ենք ջրամբարներում կուտակված յուրաքանչյուր լիտր ջրի ավելացումը։ Դրա հետ մեկտեղ Սևանի հետ կապված բոլոր գործընթացները համաձայնեցնում ենք պատկան կառույցների գերատեսչությունների հետ, և հիդրոմետծառայությունը հստակ տալիս է, թե ինչ քանակությամբ ջուր կարելի է վերցնել Սևանից։ Այս պահին ընդհանուր վիճակը նորմալ է, և Սևանից նախատեսվող հավելյալ ջուր վերցնելու ծրագիրն առանձնակի խնդիրներ չի ստեղծի»,- պարզաբանեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ